ԱՁ-ն իրականացնում է արտադրություն

Ռաֆիկ.

Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. ԱՁ-ն իրականացնում է արտադրություն, ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի պատվիրատուին, և ֆակտուրայի ոչ լիարժեք լրացնելու համար ինչպիսի՞ վարճական տույժեր են նափատեսվում, և արդյո՞ք անհատ ձեռնարկատերը պետք է պահի որևիցե գիրք: Հարցը տալուց առաջ ուսումնասիրել եմ օրենսգիրքը` ԱՁ-ների և շրջանառության հարկ վճարողների վերաբերյալ, և ակնկալում եմ առավել բավարար պատասխան, նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ԱՁ-ն իրականացնում է արտադրություն

  1. Հաշիվ-ֆակտուրան պետք է պարունակի կառավարության 525 որոշմամբ կամ Հարկերի մասին ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով սահմանված ուղեկցող փաստաթղթի բոլոր վավերապայմանները: Վարչական տույժ չկա, սակայն ստացող կողմի համար ստուգման ժամանակ կարող է առաջանալ դրույթը (ընդհանուր հարկման դաշտում գործելու դեպքում): Ապրանքների առաքման ժամանակ լրացնելը պարտադիր չէ: Օպերատիվ հսկողության ժամանակ, Հարկերի մասին ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով սահմանված թերի լրացված հաշվարկային (ուղեկցող) փաստաթուղթը կարող է համարվել որպես սխալ լրացված կամ առանց փաստաթղթի առաքում, որն էլ նույն օրենքով սահմանված տուգանք է ենթադրում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *