26/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Դավիթ Իսախանյան
Դավիթ Իսախանյան
13 տարի առաջ

Համաձայն օրենքի` կարող եք ցանկացած ժամանակ դիմում ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ և ԱԱՀ վճարող կհամարվեք դիմումը ներկայացնելու ամսվա 1-ից ոչ շուտ: Ձեր երկրորդ հարցին ի պատասխան ասեմ, որ բնականաբար, եթե Ձեր շրջանառությունը հունվար ամսվին կազմել է 0 դրամ, ապա եթե 0-ն բազմապատկեք 3.5 տոկոսի վրա, միևնույն է կստանաք 0` անկախ նրանից, թե ինչ ծախսեր եք կատարել: Ձեր երրորդ հարցին ի պատասխան` դուք կարող եք դուրս գրել սովորական հաշիվ առանց ԱԱՀ-ի նշում կատարելու: Բայց մի կարևոր հանգամանք էլ ասեմ, որ 3.5 տոկոս հարկը կիրառվում է միայն մանրածախ առևտրի վրա: Ուշադիր եղեք Ձեր գործունեության բնույթի վրա: Դրանից է կախված շրջանառության հարկի տոկոսադրույքի չափը:

Արթուր
Արթուր
13 տարի առաջ

Շնորհակալություն, Դավիթ: Ես կարո՞ղ եմ ԱԱՀ փոխարեն լրացումների տողում նշեմ Շրջանառության հարկ: