ԱՁ-ն ներկայացրել է դիմում ԱԱՀ վճարող համարվելու համար

Աննա.

Անհատ ձեռնարկատերը 2013թ. հունվարի 14-ին հարկային տեսչություն է ներկայացրել դիմում ԱԱՀ վճարող համարվելու մասին` հիմք ընդունելով իր նախորդ տարվա իրացումից հասույթը (որը նրա հաշվարկով անցել է 58.35 մլն դրամը): Սակայն հաջորդ օրը ներկայանում է հարկային և հայտնում, որ սխալմամբ է ներկայացրել դիմումը, շրջանառությունը պակաս է 58.35 մլն դրամից: Հնարավո՞ր է չեղյալ համարել այդ դիմումը, եթե նա բացի դիմում ներկայացնելուց ներկայացրել էր նաև հարկային հաշիվներ ստանալու մասին հայտ: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “ԱՁ-ն ներկայացրել է դիմում ԱԱՀ վճարող համարվելու համար

  1. Հնարավոր է, ինչու՞ չէ (քանի որ արդեն դիմում ես տվել ՀԾ, ապա այդ հարցը շատ հեշտ կարող ես պարզել հենց տեղում ՀԾ – ում): Խորհուրդ չեմ տա ուշացնել հարցի լուծումը:

    0
  2. Եթե դիմումը արդեն ներկայացրել եք, էլ ոչինչ չեք կարող անել, որովհետև այնտեղ հստակ նշված է, որ մինչև 31.12.2013թ. դուք պետք է հարկվեք ԱԱՀ-ով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *