ԱՁ չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Լուսինե.

Բարև ձեզ: Ա/Ձ բացվել է 2015-ի հունվարին, շրջանառության հարկի հայտարարությունը տրվել է փետրվարին: Այս տարի հայտարարությունը գրել մոռացել ենք, սակայն ծանուցագիրն էլ 2016-ին չենք ստացել: Արդյո՞ք ՀՏ պետք է ուղարկեր ծանուցագիրը 2016-ի համար, թե՞ այն ուղարկվում է միայն կազմակերպության բացման ժամանակ:
Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ԱՁ չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

  1. Հարգելի Լուսինե, ցավոք, ՀՏ պարտավոր չէր ուղարկել ծանուցում: Հայտարարությունը պետք է հանձնեիք ինքնուրույն՝ առանց ծանուցման, յուրաքանչյուր տարվա համար մինչև տվյալ տարվա փետրվարի 20-ը:

    0
  2. Շնորհակալություն պատասխանի համար: Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք հետևյալ հոդվածը.

    ՀՕ-128-Ն
    Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 1-ին կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

    Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 1-ին կետով նախատեսված` վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու վերջնաժամկետը կիրառվում է միայն այն դեպքում, եթե հարկային մարմինը հարկ վճարողին ծանուցել է սույն օրենքով նման վերջնաժամկետ սահմանված լինելու մասին: Եթե հարկային մարմինը սույն մասով նախատեսված ծանուցումը հարկ վճարողին ուղարկում է սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված ժամկետներից հետո, ապա որպես շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման վերջնաժամկետ սահմանվում է հարկ վճարողին ծանուցումը տրամադրելու օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *