ԱՁ վաճառել է ավտոմեքենա

Մանե.

Ֆիզիկական անձից գնել եմ ավտոմեքենա, վաճառել եմ պետական կառույցին: Անհատ ձեռներեց եմ, աշխատում եմ շրջանառության հարկով: Որքա՞ն է կազմելու հարկի դրույքաչափը, և արդյո՞ք վճարելու եմ եկամտային հարկ ֆիզ. անձի փոխարեն: Կանխավ շնորհակալ եմ:

1 մեկնաբանություն - “ԱՁ վաճառել է ավտոմեքենա

  1. Հարգելի Մանե.

    1. Ֆիզ. անձից գույք ձեռքբերելու դեպքում կհանդիսանաք հարկային գործակալ և եկամտային հարկը կհաշվարկեք ու կպահեք 10 տոկոսի չափով` տարբերությունը վճարելով ֆիզ. անձին: Ցանկալի է պայմանագրում նշեք, որքան է կազմում գործարքի արժեքը, որքան` եկամտային հարկը, որքան` ֆիզ. անձին վճարվելիք առձեռն գումարը:

    2. Ակտիվների, տվյալ դեպքում` ավտոմեքենայի վաճառքից կառաջանա շրջանառության հարկ հարկվող օբյեկտի նկատմամբ 10 տոկոսի չափով:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *