Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Արամ.

Բարև Ձեզ: 2020թ. սեպտեմբեր ամսին աշխատակցին տրվել է ամենամյա արձակուրդ 12 օր 2020 թ.-ի համար: Արդյո՞ք դա խախտում է:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

  1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում:
    Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:

    1+
  2. Եթե աշխատողը 6 ամիս արդեն աշխատում է, ապա դա խախտում չէ, քանի որ ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:

    1+
  3. Կախված է նրանից, թե երբ է ընդունվել աշխատանքի։ Առաջին արձակուրդը տրամադրվում է աշխատանքի ընդունման օրից 6 ամիս հետո՝ 12 օր 6 օրյա աշխ․ շաբաթվա դեպքում և 10 օր՝ 5 օրյա աշխ․ շաբաթվա դեպքում։

    0
  4. Եթե Ձեր աշխատակիցը աշխատել է 6 ամիս և ավել, ապա նա ունի արձակուրդի իրավունք մաս-մաս օգտվելու դեպքում 10 կամ 12 օր՝ կախված Ձեր աշխատանքային շաբաթվա օրերից։

    0
  5. Դա խախտում չէ, քանի որ ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի ԱՌՆՎԱԶՆ 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և ԱՌՆՎԱԶՆ 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *