Արձակուրդայինի հաշվարկ

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը սեպտեմբեր ամսին արձակուրդ է գնում: 2020թ. արձակուրդը եղել է նորից սեպտեմբեր ամսին: Հարցս հետևյալն է. հաշվարկի մեջ նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա արձակուրդայի՞նն էլ է հաստիքի հետ ներառվում, թե՞ միայն հաստիքով աշխատած ժամերը: Շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Nerses
Nerses
4 տարի առաջ

Կարդացեք ԱՕ 164 հոդված

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Միայն հաստիքով աշխատած ժամերը։
Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում, ինչպես նաև զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ամիսները:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Արձակուրդայինի դեպքում միջինի հաշվարկման ժամանակ ներառվում են միայն աշխատավարձը, հավելավճարը, հավելումը և պարգևավճարը (1/12 մասով):

Էմիլի
Էմիլի
4 տարի առաջ

Այն ամիսների գումարն է, որը լրիվ դրույք է ստացել, օգտվեք նաև հղումից լրացրեք սյունակները, ավտոմատ ծրագիրը կհաշվարկի:

Tigran
Tigran
4 տարի առաջ

2020-ի սեպտեմբեր ամիսը չի ներառվում արձակուրդայինի միջինի հաշվարկում:

Արփինե
Արփինե
4 տարի առաջ

Վերջին 12 ամսվա կտրվածքով։ Չի ներառվում արձակուրդը։