Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Արման.

Բարև Ձեզ: Ես հաշվապահ չեմ, կասե՞ք անաշխատունակության թերթիկի հաշվարկով ինչքա՞ն պետք է ստանա աշխատողը՝ հարկերով ու առանց հարկերի, եթե թերթիկը 21/12/20-07/01/21, հարկերով աշխատավարձը 680 000 դրամ։ Հունվարի համար ստացել է իր սովորական աշխատավարձը։
Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

  1. Ներկայացված տվյալները թերի են, բերեք միջին աշխատատավարձի թիվը ու հնգօրյակ եք թե վեցօրյակ նոր հնարավոր կլինի պատասխանել հարցին: Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից: Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը՝ հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը, գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկը՝ 680000-ը, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից: Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասն երկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *