Անաշխատունակության թերթիկ

Բարև Ձեզ: Հիմնարկի աշխատակիցը հուլիսի 7-ից ինքնամեկուսացվել է, գիտեմ, որ անաշխատունակության թերթիկ է բացվել, բայց ինձ դեռ չի ներկայացվել, քանի որ ընթացքի մեջ է: Հարցս հետևյալն է. հարկայինի հաշվետվության հետ ի՞նչ անեմ, ամսվա վերջ, երբ թերթիկը փակեն և նա ներկայանա աշխատանքի, հուլիս ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ ցույ՞ց տամ այս աշխատողի անաշխատունակությունը սկսելու և ավարտելու ժամանակահատվածը`  կարո՞ղ է վարչական պատասխանատվության ենթարկվեմ:
Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

marieta
Author: marieta

3 thoughts on “Անաշխատունակության թերթիկ

  1. Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
    Ձեր դեպքում հուլիսի 7-ից դնում եք բացակա, երբ կներկայացնի անաշխատունակության թերթիկը, այդ օրը կհաշվեք նպաստը, երբ կվճարեք, այդ ամսվա հաշվարկի մեջ էլ ցույց կտաք։

  2. Երբ կներկայացնի անաշխատունակության թերթիկը, այդ ժամանակ էլ հստակ կլինի` ինչ ժամկետով ներկայացնեք եկամտային հարկի հաշվակի մեջ:

  3. Անաշխատունակության թերթիկը հաշվարկվում և վճարվում է տվյալ ամսվա աշխատավարձի հետ։ Եկամտահարկի հաշվետվության մեջ նշվում է նպաստի սկիզբը և ավարտը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *