Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Արձակուրդից կարող է օգտվել ծննդաբերությունից հետո, որից հետո ձևակերպել մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդ:

Նունե
Նունե
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բժիշկը նշում է, որ պարտադիր է, չի կարող անաշխատունակության թերթիկը չտալ: Ինչպե՞ս կարող եմ հակադարձել՝ հիմնավորելով:

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Նունե

Ես հասկացել եմ հերթական չօգտագործված արձակուրդի մասը, իսկ հղիության արձակուրդը չօգտվել չեք կարող, դա նաև ժամկետի կորուստ է, դրա հիման վրա կստանաք Ձեր մայրության նպաստը, դիմացը շոգեր են դժվար կլինի Ձեզ համար դա էլ հաշվի առեք:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Մայրության նպաստը տրվում է մինչ ծննդաբերության 70 օրվա և հետծննդաբերության 70 օրվա համար անաշխատունակության թերթիկի հիման վրա, որը համարվում է հիմք մայրության նպաստը հաշվարկելու համար։ Դուք չեք կարող օրենքով չօգտվել մինչ ծննդաբերությունը տրվող արձակուրդից։

Nerses
Nerses
5 տարի առաջ

Ինչպես և ցանկացած տեսակի արձակուրդից, այս արձակուրդից ևս աշխատողը կարող է չօգտվել: Սակայն հղիության և ծննդաբերության արձակուրդից չօգտվելու դեպքում աշխատողը չի կարող ստանալ մայրության նպաստ:

Գայանե
Գայանե
5 տարի առաջ

Միանշանակ չի կարող, որովհետև օրենքով սահմանված կարգով հղին պետք գնա ֆիզ. արձակուրդ.
1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության),
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում,
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: Ամենամյա արձակուրդ կարող է գնալ դեկրետից հետո։

Karine
Karine
5 տարի առաջ

Ոչ, Դուք չեք կարող չօգտվել նախածննդյան արձակուրդից։ Դա Ձեր և Ձեր երեխայի առողջության նպատակով է տրվում։