Անհատույց վարձակալություն

Կամո.

Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ: Այսպիսի մեկ հարց է առաջացել: ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ՍՊԸ-ին անհատույց վարձակալությամբ տվել է շինություն: Շինության կադաստրային արժեքը` X դրամ: Համաձայն ՇՀ օրենքի 43 հոդվածի դ) ենթակետի ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկի մեջ պետք է X/20 գումարի չափով ցույց տրվի ներված պարտավորություն որպես եկամուտ: Սակայն, ՇՀ հրահանգի 8.5 կետի վերջում նշված է, որ սույն կետի դրույթները չեն գործում, եթե վարձատուն հանդիսանում ԱՁ չհանդիսացող ֆիզ անձը: Ես գտնում եմ, որ ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում ոչ ՍՊԸ-ի հանդեպ, ոչ էլ քաղաքացու (չենք դիտարկում այն դեպքը, երբ գումարը մեծ է և ԱԱՀ-ի հարց կարող է առաջանալ քաղաքացու հանդեպ): Իսկ դուք ի՞նչ կարծիքի էք:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Անհատույց վարձակալություն

  1. Հարգելի Կամո, հետաքրքիր հարց է, իմ կարծիքով: Ես ծանոթացա Ձեր կողմից նշված իրավական ակտերին, նաև “Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին” հրահանգին, որտեղ նույնպես շոշափվում է այս հարցը.
    9. Հարկման նպատակով եկամուտ չեն համարվում և համախառն եկամտի մեջ չեն ներառվում.

    է) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների անհատույց օգտագործման դեպքերում, գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքը, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում անհատույց օգտագործման վերցված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 տոկոսը:
    Իմ կարծիքով, Դուք իրավացի եք, այստեղ ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում ոչ ՍՊԸ-ի հանդեպ, ոչ էլ քաղաքացու: Հետաքրքիր կլիներ լսել նաև այլ կարծիքներ:

    0
  2. Ես նման գործարք ունեմ և ասեմ, որ ոչ մի հարկային պարտավորություն էլ չի առաջանում: Ի դեպ նշեմ, որ հարկային ստուգում էլ է անցել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *