Անհրաժե՞շտ է տրամադրել ՀԴՄ կրոն

ԱՆԻ.

Խնդրում եմ պատասխանեք: Խանութում հաճախորդը թողնում է կանխավճար, որը կազմում է ապրանքի գնի մի մասը: Անհրաժե՞շտ է տրամադրել ՀԴՄ կրոն: Հաճախորդը ապրանքը պետք է տանի հաջորդ օրը: Ինչպե՞ս վարվեմ թողնված կանխավճարի հետ: Խանութը պատկանում է ԱՁ-ի:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Անհրաժե՞շտ է տրամադրել ՀԴՄ կրոն

  1. Հարգելի Անի, առաջնորդվեք ՀԴՄ-ի կիրառման մասին ՀՀ օրենքով, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

  2. Անի ջան, ինչու՞ չեք նայում ՀԴՄ-ի կիրառման մասին ՀՀ օրենքը, ըստ դրա 4-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

  3. Շնորհակալ եմ հարցս անպատասխան չթողնելու համար: Այդ հոդվածին բնականաբար ծանոթ եմ, ու ինձ մոտ առաջանում է երկրորդ հարցը: Պատկերացնենք, որ հաճախորդը հաջորդ օրը գալիս է ոչ թե ապրանքի ետևից, այլ կանխավճարի: Կողմերի միջեվ չկա կնքված պայմանագիր: Բնականաբար ետ է վերադարձվում գումարը: Գործարքը մինչեվ վերջ չի կայանում: Այդ դեպքում ինչպե՞ս վարվել ՀԴՄ կտրոնի հետ: Եվ կանխավ թողնված գումարը կարո՞ղ է համարվել այս դեպքում կանխավճար, եթե չկա կանխավճար հաստատող ոչ մի փաստաթուղթ:

  4. Նախ, Անի ջան, պայմանագիր կա, պարզապես այն բանավոր է` համաձայն Քաղաքացիական Օրենսգրքի և երկրորդ` գոյություն ունի կառավարության որոշում N 1325-Ն 2004թ. ՀԴՄ-ի շահագործման կանոնները հաստատելու մասին, դրա V գլխով սահմանված են նման դեպքերի դեպքում ձեր գործողություները: Նայեք, Անի ջան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *