Անձը լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ է մատուցում

Մերի.

Բարև ձեզ:
Ես լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ եմ մատուցում: Ցանկանում եմ որպես ԱՁ գրանցվել: Ուզում էի իմանալ՝ ինչ վճարներ պետք է անեմ և որքան հարկ պետք է վճարեմ: Այդ ոլորտը համարվու՞մ է միկրոձեռնարկատիրություն:

Եվս մեկ հարց. ցանկանում էի իմանալ՝ տուրիստական ընկերության՝ ԱՊԸ-ի գնման գործընթացը ինչպես է ընթանում: Ընկերուհիս ուզում է տուրիստական ընկերությունը գնել և անվանափոխել տնօրենի պաշտոնը:

Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Անձը լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ է մատուցում

  1. Որպես ԱՁ աշխատելու եք շրջանառության հարկի դաշտում, հասույթից վճարելու եք 5 % հարկ, վճարելու եք ամսական 5 000 դրամ ԱՁ շահութահարկ և 5 000 դրամ սոց. վճար, տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար։ Եթե ունենաք աշխատող, համապատասխանաբար յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից վճարելու եք 23 % եկամտային հարկ, 2,5 % սոց. վճար և 1 000 դրամ դրոշմանիշային վճար։
    Ընկերությունը գնելու համար՝ մյուս բաժնետերը վաճառում է իր բաժնեմասերը նոր սեփականատիրոջը նոտարով, և այդ ամենը գրանցվում է պետական ռեգիստրով։

    3+
  2. 1. Լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայությունների գործունեության հաշվով հստակ ամրագրված է օրենքով, որ չեք կարող գործել միկրոբիզնեսի ռեժիմում, դիտարկվում է որպես դիզայներականին համանման գործունեություն: Պետք է գործեք շրջ. հարկի ռեժիմում: Շրջ. հարկի դրույքաչափը Ձեր դեպքում 5 տոկոս է: Նաև պետք է վճարեք ամսական 5 000 դրամ շահութահարկ, ամսական 5 000 դրամ սոց. վճար, տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին, եթե աշխատող չունեք:
    2. Տուրիստական ընկերությունը գնելու և անվանափոխելու համար թող այդ ընկերության հիմնադրի հետ գնան պետ. ռեգիստր՝ անձնագրով ու սոց. քարտով, պայմանագիր կնքեն և անվանափոխեն, սակայն փոփոխությունների գրանցման համար պետք է վճարի:

    1+
  3. Միկրոձեռնարկատիրություն կարող է համարվել, այդ դեպքում հարկեր չկան, եթե աշատող չկա: Տուրիստականը վաճառվում և գնվում է բոլոր ՍՊԸ-ների նման: Պետ. ռեգիստրում հիմնադիրի փոփոխություն է կատարվում, ինչպես նաև պետ. ռեգիստրում տնօրենի փոփոխություն է կատարվում, որից հետո հարկայինով ազատում են հին տնօրենին և ընդունում նորին:

    0
  4. 74.20.0 Լուսանկարչության բնագավառում գործունեությունը ներառում է և առևտրային նպատակներով լուսանկարչական գործունեություն, և դիզայն…
    Նմանապես և 59 դասի մասով չեք բավարարում սահմանված պահանջներին:
    Ըստ դասակարգչի Ձեր գործունեության 2 մասով էլ միկրոձեռնարկատիրության համակարգով չեք կարող աշխատել:
    Իսկ ընկերության հիմնադրի փոփոխությունը կատարվում է պետ. ռեգիստրում:
    Ձեզ կոնկրետ օգնելու համար կարող եք զանգել +374 43 00 30 60։

    0
  5. Հարգելի գործընկերներ, դիզայներական և լուսանկարչական գործունեությունները միմյանց համանման գործունեություններ չեն, քանի որ ընդգրկված են տարբեր դասերում։ Աշխատանքը կամ ծառայությունը համարվում է այլ աշխատանքի կամ ծառայությանը համանման, եթե դրանք ընդգրկված են նույն դասում։ Համաձայն տնտեսական գործունեության դասակարգիչների (2013 թ. սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրաման), լուսանկարչության բնագավառում գործունեությունը ընդգրկված է M74.20 դասում, իսկ դիզայներական մասնագիտացված գործունեությունը՝ M74.10 դասում։

    Թեկուզ դրանք ընդգրկված են իրար հաջորդող խմբերում (M74.1 և M74.2), այդ գործունեությունները միմյանց համանման չեն, այնպես որ լուսանկարչական գործունեությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն։

    1+
  6. Կարող եք հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբկետ: Անհրաժեշտ է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառվել որպես ԱՁ:
    Կարող եք որպես ԱՁ հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով 257. հաշվետվաձևատեսակը և մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառությունը տարեկան վճարել միայն 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնեք հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *