Անձը ծառայություն է մատուցում

Արփի.

Բարև ձեզ:

Եթե անձը աշխատում է (գրանցված է) որպես ծառայություն մատուցող, արձակուրդ և ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում վճարվու՞մ է, թե՞ ոչ:

Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Անձը ծառայություն է մատուցում

  1. Եթե Դուք նկատի ունեք, որ քաղաքացիաիրավական պայմանագրով եք աշխատում, ապա Դուք չեք վճարվում արձակուրդ և ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում:

    0
  2. Ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատանքներ իրականացնողի վրա Աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթները չեն ազդում, այլ ազդում են Քաղաքացիական օրենսգրքով սահմանված դրույթները: Հետևաբար նա չի օգտվում արձակուրդի, անաշխատունակության, ֆիզիոլոգիական արձակուրդի, վերջնահաշվարկի և այլն… իրավունքներից:

    0
  3. Քաղաքացիաիրավական պայմանագրերի ամենատարածված տեսակներից է ծառայություններ մատուցելու պայմանագիրը։ Այս դեպքում աշխատակցին գործատուն պարտավորված չէ արձակուրդ տրամադրելու, հիվանդության կամ այլ պատճառներով վճարումներ կատարելու:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *