ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձը տպագրական ծառայություն է մատուցում

Մանե․

Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում․ ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձը տպագրական ծառայություն է մատուցում, որի դիմաց ստանում է վճարում ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ից։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ վճարման մասով, և խնդրում եմ օրենքի հղում։ Շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Տվյալ դեպքում առաջին հերթին ոչ թե պետք է միայն հարկային օրենքներով առաջնորդվել, իհարկե հաշվի առեք ՀՕ հ,153 1. Հարկային գործակալն ազատվում է, Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունից, եթե՝ 1) Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ եկամուտ վճարողն ազատված է հարկային գործակալի պարտավորությունից., ՀՕ հ,152 1. Ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը, եթե Օրենսգրքի 153-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ: Պետք է նաև նայեք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայնագիրը:

Մանե

Այսինքն, ճի՞շտ եմ հասկանում, տվյալ դեպքում ստացվում է ՌԴ ռեզիդենտը ստանում է ՀՀ աղբյուրից եկամուտ և հարկը պահում է ՀՀ ռեզիդենտը, (վերջինս համարվում է հարկային գործակալ): Խնդրում եմ կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի ո՞ր հոդվածին է վերաբերում՞ և նաև ինչպե՞ս ենք հիմնավորում, որ ՀՀ աղբյուրից ստացվող եկամուտ է, ՀՕ 144.1 (4) և 107 (5) հոդվածներից ելնելո՞վ։

Tigran

Այս հարցում առաջինը նայեք համաձայնագրի դրույթները, կարող է հարկը չպահեք, սակայն անձնավորված տվյալներ տարեկան կտրվածքով ՊԵԿ-ին ներկայացնելու եք 2022-ին, այո նաև ձեր նշած հոդվածներով:հ 4 1. Սույն Համաձայնագիրը կիրառելիս «Պայմանավորվող Պետության ռեզիդենտ» արտահայտությունը նշանակում է այդ Պետության իշխանության մարմին, ինչպես նաև ցանկացած անձ, որն այդ Պետության օրենսդրությամբ այնտեղ ենթակա է հարկման բնակության վայրի, գրանցման վայրի կամ այլ համանման չափանիշի հիման վրա: հ. 20 1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի եկամուտների` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված տեսակները, անկախ նրանց առաջացման աղբյուրից, հարկվում են այդ Պետությունում: 2. 1 կետի դրույթները չեն կիրառվում 6 հոդվածի 2 կետում սահմանված անշարժ գույքի եկամուտներից տարբեր այդ եկամուտների նկատմամբ, եթե նման եկամուտներ ստացողը համարվում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտ և մյուս Պայմանավորվող Պետությունում իրականացնում է առևտրային գործունեություն այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով կամ այդ մյուս Պետությունում մատուցում է անկախ անձնական ծառայություններ այնտեղ գտնվող մշտական բազայի միջոցով, և գույքը կամ իրավունքը, որի առնչությամբ ստացվել է եկամուտը, իրոք կապված է այդպիսի մշտական ներկայացուցչության կամ մշտական բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են 7 կամ 13 հոդվածների դրույթները: 3. Մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված և մյուս Պայմանավորվող Պետությունում առաջացած եկամտի մյուս տեսակները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:հ.22 1. Եթե մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտը մյուս Պայմանավորվող Պետությունում եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կարող են հարկվել մյուս Պետությունում, ապա այդ եկամտի կամ գույքի հարկի գումարը` վճարված այդ մյուս Պետությունում, ենթակա է հանման այդպիսի ռեզիդենտից գանձվող հարկից` առաջինը հիշատակված Պետությունում նման եկամտի կամ գույքի կապակցությամբ: Այդպիսի հանումը, սակայն, չի գերազանցի առաջին Պետության` այդպիսի եկամտի կամ գույքի հարկի գումարը` հաշվարկված նրա հարկային օրենսդրությանը և կանոններին համապատասխան:
2. Եթե Համաձայնագրի որևէ դրույթին համապատասխան Պայմանավորվող Պետության ռեզիդենտի եկամուտը կամ գույքը այդ Պետությունում ազատված են հարկից, ապա այդ Պետությունը, այդուհանդերձ, կարող է այդ ռեզիդենտի գույքի կամ եկամտի մնացած մասի վրա դրվող հարկի դրույքաչափը և գումարը որոշելիս հաշվի առնել հարկից ազատված եկամուտը կամ գույքը:

Մանե

Շնորհակալ եմ շատ

Մանե

Ազատեցի հարկումից )))