Անձը պատրաստում է 3D մոդելներ և վաճառում արտասահմանյան կայքերում

Արամ.

Բարև ձեզ։ Ես պատրաստում եմ 3D մոդելներ և արտասահմանյան կայքերում վաճառում եմ դրանք։ Կայքերում վաճառքից հետո ես ստանում եմ վաճառված գնի 50 %-ը, իսկ մնացածը կայքը պահում է անում որպես “Tax”: Կասե՞ք՝ ինչպե՞ս անեմ, որ իմ եկամուտը գրանցվի, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Անձը պատրաստում է 3D մոդելներ և վաճառում արտասահմանյան կայքերում

  1. Իսկ պայմանագիր ունե՞ք իրենց հետ կամ գոնե փոխադարձ հաշվարկների, պահումների հետ կապված թեկուզ էլեկտրոնային փաստաթուղթ ունե՞ք, որ այստեղ հիմնավորեք, որ դրսում հարկ են պահում, գումարած, թե այդ կայքը որ երկրում է գրանցված, սրանք կարևոր հարցեր են: Իսկ հարկատու գրանցվելու համար պետք է ունենալ ID քարտ, պետք է էլ. ստորագրությունը ակտիվացնել՝ վճարելով 3 000 դրամ, նաև ունենալ էլ. ստորագրության սարք ու ծրագրերը:
    Ֆիզիկական անձը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար իր բնակության կամ հաշվառման վայրի հասցեն սպասարկող հարկային (տարածքային) տեսչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
    1) ՀՎՀՀ-ի տրամադրման մասին` ֆիզիկական անձի կողմից հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.
    2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
    3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:
    Հանրային ծառայությունների համարանիշի համարը գրված է ID քարտի վրա, եթե չունեք, ապա հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը: Փաստաթղթերի ստացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողին տրամադրվում են ՀՎՀՀ-ն և հարկ վճարողի հաշվառման վկայականը: Էլեկտրոնային եղանակով հաշվառման կանգնելու դեպքում հարկ վճարողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հարկ վճարողի հաշվառման վկայականի էլեկտրոնային տարբերակը: Փաստաթղթերը հարկային մարմին կարող են ներկայացվել թղթային կրիչով կամ էլեկտրոնային եղանակով՝ տեղեկատվական համակարգի միջոցով: Էլեկտրոնային թվային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով հարկային հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե նոտարները, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, դիվանագիտական ներկայացուցչությունները և մշտական հաստատությունները տեղեկատվական համակարգում համացանցի միջոցով լրացնում են դիմումի համար անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթուղթը հաստատում են էլեկտրոնային ստորագրության միջոցով:

    0
  2. Կայքում ամեն ինչ ցույց է տալիս՝ և՛ հարկերը, և՛ վաճառքի քանակը։ Իսկ այդ կայքը ԱՄՆ-ում է։

    0
    1. Կայքից պետք է դուրս բերել այդ տվյալները, քանի որ այստեղ հարկային հաշվետվությունների ներկայացման համար կարևոր են: Իսկ մենք ԱՄՆ-ի կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագիր չունենք:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *