Անձը ցանկանում է ձեռագործ խաղալիքների խանութ բացել

Անի.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ձեռագործ խաղալիքների խանութ բացել, ինչպես նաև նույն տեղում դերձակի ծառայություններ մատուցել։ Խնդրում եմ, կասե՞ք, թե ինչպես առավել նպատակահարմար կլինի գրանցվել, և մոտավոր ամսական ինչքա՞ն հարկային վճարումներ պետք է անեմ։ Կանխավ շնորհակալություն։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Անձը ցանկանում է ձեռագործ խաղալիքների խանութ բացել

  1. Դա կարող է համարվել հագուստի արտադրություն և նորոգում և ստեղծագործական գործունեություն: Այս դեպքում կարող եք որպես ֆիզիկական անձ գրանցվել միկրոձեռնարկատիրություն, և ոչ մի բան էլ չվճարել:

    1+
  2. Անի ջան, եթե պայմաններին բավարարում եք, կարող եք աշխատել նույնիսկ միկրոձեռնարկատիրության դաշտում:

    1+
  3. Բարև Ձեզ, Անի։ Կարող եք Ա/Ձ բացել և կարող եք հանդես գալ որպես միկրոձեռնարկատեր։ Ձեր հարցադրումը մանրամասնելու կարիք ունի, և դրանից էլ կախված կլինի Ձեր որոշումը՝ որ դաշտում աշխատեք և որքան հարկ վճարեք։

    0
  4. Որպես դերձակի ծառայություն կարող եք գործել ֆիզ. անձ միկրոձեռնարկատեր՝ բնակչության պատվերով կատարվող հագուստի արտադրություն և նորոգում, որի համար Ձեզ անհրաժեշտ է դիմել հարկային՝ հայտարարություն ներկայացնել և ստանալ արտոնագիր: Իսկ ձեռագործ տիկնիկների մասով՝ ավելի լավ է ասեք, որ դրանք նմուշներ են և պատրաստում եք պատվերով:

    1+
  5. Կարող եք աշխատել միկրոձեռնարկության ոլորտում և քանի որ գրանցված աշխատակից չեք ունենալու, այդպես եմ ենթադրում, ապա ոչ մի հարկային պարտավորություն էլ չի առաջանա:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *