Անձը ցանկանում է վաճառել մեկ առանձնատուն և մեկ բնակարան

Էդգար.

Հարգելի հաշվապահներ,
3-4 ամիս առաջ գնել եմ մեկ առանձնատուն և մեկ բնակարան: Հիմա ուզում եմ երկուսն էլ վաճառել: Խնդրում եմ ինձ պատասխանել` արդյո՞ք դա կդիտվի որպես միևնույն տեսակի գույք և ենթակա կլինի գանձման 20 տոկոս ավելացված արժեքի հարկով, թե՞ ոչ մի խնդիր չի լինի: Որովհետև օրենքում նշված է` նույն տեսակի գույքի օտարումը և առանձին ձևով է նշված` բնակարան և առանձնատուն: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Անձը ցանկանում է վաճառել մեկ առանձնատուն և մեկ բնակարան

  1. ՀՀ տարածքում ըստ նպատակային նշանակության շենքերի և շինությունների դասակարգման կարգ.
    Բնակարան`շենքում գտնվող առանձին տարածք` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով:
    Բնակելի տուն` բնակավայրի տարածքում, առանձին հողամասի վրա կառուցված, առանձին փոստային համար ունեցող, բնակելի, օժանդակ և կոմունալ հարմարություններով, իր տնտեսական շինություններով կառույց:
    Ոչ, դրանք նույն տեսակի գույք չեն հանդիսանում, հետևաբար 20 տոկոսի խնդիր չի առաջանա:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *