Աշխատակիցը փոխարինում է օպերատորին

Արևիկ.

Երևանի դպրոցներից մեկում աշխատում եմ որպես օպերատոր 1 դրույքով, քանի որ մյուս օպերատորը գտնվում է ֆիզարձակուրդում արդեն 2 տարի է, փոխարինում եմ նաև նրան և ունեմ 1,5 դրույք: Չգիտեմ` որ օրենքի համաձայն հունվարի 1-ից ինձնից վերցրել են կես դրույք օպերատորի պարտականություն պատճառաբանելով, որ այլևս թույլ չի տրվում աշխատողին տալ 1 ու կես դրույք: Խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք կա նման օրենք, որ արգելում է աշխատել 1 ու կես դրույքով, անգամ եթե այդ կես դրույքը գրանցված է միայն փոխարինում: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Աշխատակիցը փոխարինում է օպերատորին

  1. Բարև Ձեզ, հարգելի Արևիկ:
    Աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
    Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:
    Իսկ արտաժամյա աշխատանքը թույլատրվում է միայն ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում, որոնց մեջ այլ աշխատակցի փոխարինումը նախատեսված չէ:
    Աշխատանքային օրենսգրքի վերոնշյալ դրույթը նոր չէ և գործում է 2010թ.-ից:
    Այսինքն Ձեր աշխատանքային ժամերը` ներառյալ փոխարինումը, չպետք է անցնեն շաբաթական 40 ժամից:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *