Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 մեկնաբանություն
marieta
marieta
6 տարի առաջ

Նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ է, կես դրույքը 34 000 դրամից պակաս չպետք է լինի, այո, իհարկե:

Knarik Hokhanyan
Knarik Hokhanyan
6 տարի առաջ

Նախ սահմանում եք դրույքը աշխատանքային պայմանագրով՝ 100 000 դրամ, իսկ աշխատողը աշխատում է ոչ լրիվ աշխատանքային օր՝ կլինի 50 000 դրամ (ժամերից կախված):

Tigran
Tigran
6 տարի առաջ

Եթե մասնավոր հատվածի կազմակերպություն եք, այո, սակայն զուտ վճարելիքը չպետք է պակաս լինի 34 000-ից, իսկ դրոշմանիշային վճարը գործատուի հաշվին պետք է կատարվի:

Meri
Meri
6 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

ՀԿ է:

Mar
Mar
6 տարի առաջ

Այո, կարող եք, քանի որ նվազագույն աշխատավարձի կեսից ավել է կազմում:

Արթուր
Արթուր
6 տարի առաջ

Կարծում եմ՝ այս դեպքում կարելի է առաջնորդվել նվազագույն ժամային դրույքաչափերով, քանի որ կես դրույք հասկացություն հարկային առումով չկա։ Սակայն կարող եք պահպանել նվազագույն ժամային դրույքաչափերը՝ համաձայն “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքի։

Meri
Meri
6 տարի առաջ

Ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում նվազագույն աշխատավարձը 34 000 դրամ է, աշխատողը ստանալու է առձեռն 50 000 դրամ։ Այս դեպքում չպե՞տք է արդյոք հիմք ընդունել 34 000-ը, և քանի որ 34 000-ից բարձր գումար է ստանալու աշխատողը 1 000 դրամը պետք է պահվի իրենից, այլ ոչ գործատուն վճարի։
Խնդրում եմ, կասե՞ք՝ ճի՞շտ եմ հասկացել:

Tigran
Tigran
6 տարի առաջ
Ի պատասխան  Meri

1 000 դրամը գործատուն պետք է վճարի.
Դրոշմանիշային վճար չեն վճարում այն անձինք, որոնք աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով և այդ աշխատանքային պայմանագրով հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո ստացվող աշխատավարձը չի գերազանցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են`3) այլ գործատուների մոտ աշխատող անձանց փոխարեն` տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից` նրա միջոցների հաշվին:
Կկազմի 67 115 դրամ:

Meri
Meri
6 տարի առաջ

Շնորհակալ եմ պատասխանների համար։
Եվս մեկ հարց. այս դեպքում եթե աշխատողը շաբաթական աշխատի 10 ժամ (օրական 2 ժամ), ճիշտ կլինի չէ՞:

Tigran
Tigran
6 տարի առաջ
Ի պատասխան  Meri

Ոչ մի խնդիր, ուրեմն դա ձեր փոխադարձ համաձայնությամբ է: Սակայն արդեն ճիշտ կլինի՝ կիրառեք ժամավճարային վարձատրության կարգ, քանի որ որոշակի ժամերին է աշխատանքը կատարվելու: