Աշխատակցին սխալմամբ ավել գումար է փոխանցվել

Հայկ․

Բարև ձեզ։
Խնդրում եմ, հուշեք. ՍՊԸ-ն, որը իր աշխատակիցների աշխատավարձը վճարում է բանկային փոխանցումով (10-ից ավելի աշխատողներ ունենալու հիմքով), սխալմամբ աշխատողներից մեկի աշխատավարձը ավել է հաշվարկել և փոխանցել: Այդ աշխատողը կարո՞ղ է արդյոք հետ վերադարձնել ավել վճարված մասը՝ մուտք անելով դրամարկղ: Նշեմ, որ աշխատողը այլևս չի աշխատելու ընկերությունում, չեմ կարող կանխավճար ձևակերպել:
Նախապես շնորհակալություն։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Աշխատակցին սխալմամբ ավել գումար է փոխանցվել

  1. Եթե աշխատակիցը, որը այլևս չի աշխատելու Ձեր ընկերությունում, բայց պատրաստ է հետ վերադարձնել գումարը, ապա ցանկալի է, որ այն իրականացնի փոխանցումով՝ նշելով ավել վճարվածի վերադարձ: Դուք ամեն դեպքում Ձեզ մոտ նշեք կանխավճար, որպեսզի ձևակերպումները Ձեզ համար հեշտացվեն:

    1+
  2. Եթե աշխատողը էլի աշխատելու է, հաջորդ ամիս այդքան գումարով պակաս տվեք, իսկ եթե այլևս չի աշխատում, ապա թող գնա բանկ գումարը վերադարձնի աշխատավարձի հաշվեհամարին՝ նպատակը տողում գրվի աշխատակցի տվյալները և ավել գումարի հետ վերադարձ:

    1+
  3. Աշխատակիցը կարող է նաև կանխիկ հետ տալ ավել վճարված գումարը, կգրեք դրամարկղի մուտքի օրդեր և կձևակերպեք:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *