29/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
arvipa
arvipa
15 տարի առաջ

Հարգելի EvA, որպեսզի ծախսը նվազեցվի, շահութահարկի մասին օրենքի 10-րդ հոդվածի համաձայն պետք է նշված ծախսը լինի 1. փաստաթղթերթով հիմնավորված 2. անհրաժեշտ: Այսինքն` 1) դուք պետք է հիմնավորեք, որ նշված ծախսը անհրաժեշտ է աշխատակցի որակավորման բարձրացման համար, և նա ձեռքբերած հմտությունները կիրառվելու են աշխատանքի մեջ: Այդ դեպքում նույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն այդ ծախսը կնվազեցվի: 2) Կազմակերպությունը պետք է պայմանագիր կնքի ուսումնական հաստատության հետ և նրա կողմից ներկայացված հաշվի հիման վրա կատարի վճարում: Հաջողություն Ձեզ:

EvA
EvA
15 տարի առաջ

Անչափ շնորհակալ եմ, arvipa: Ուղղակի հարցն այն է, թե ինչպես հիմնավորել այդ ԱՆՀՐԱԺԵՇՏ-ը: Չէ՞ որ մագիստրատուրան այդ աշխատողի բարձրագույն կրթության շարունակությունն է, կրթությունը թերի չհամարվելու համար: Եվ արդյոք ինչքանո՞վ: Կարո՞ղ ենք համոզված լինել, որ այդ կրթությունը, նրա ձեռք բերած հմտությունները կիրառվելու են աշխատանքի մեջ: Որպես լրացում ասեմ, որ այդ աշխատակիցը արդեն իսկ գնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ և արդյո՞ք նորից կաշխատի: