Աշխատակցի փոխարինում

Սուսաննա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե նույն կազմակերպության աշխատակիցը պետք է փոխարինի ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, ապա տնօրենը պետք է տվյալ աշխատակցին ազատի՞ իր հաստիքից և ընդունի այլ հաստիքում` ֆիզ. արձակարդում գտնվող աշխատակցի փոխարեն։ Ազատման հրամանի բովանդակությունը ինչպիսի՞ն պետք է լինի, ի՞նչ հիմքով է տնօրենը ազատում մյուս հաստիքից և ընդունում այլ հաստիքով։ Շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Այդ դեպքում կարիք չկա ազատելու ու նշանակելու ֆիզի հաստիքին,այլ հրամանով պետք է ամրագրել որ այսինչ ժամանակահատվաժում ….. աշխատանքային պարտականությունների կատարումը վերապահել ….փոխարինողի տվյալները,սակայն չմոռանաք այդ ժամկետում փոխարինող վճարել պարգևատրում կամ լրավճար:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Իսկ հնարավո՞ր չէ համատեղել։

Սուսաննա
Սուսաննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Ալլա ջան ոչ, չեն կարող, որովհետև 1 դրույքով աշխատակիցներ են։ Հաստիքները փոխվում են։ Փոխարինելու են 2,5 տարի։ Փոխարինման հրամանով այս դեպքում կարո՞ղ են աշխատել։ Աշխատանքային պայմանագիր այս դեպքում պետք է նո՞րը կնքվի` որոշակի ժամկետով։ Խնդրում եմ օգնեք։ Շնորհակալություն։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Սուսաննա

Աշխատանքի էական պայմանների փոփոխություն է կատարվելու, պետք է առաջնորդվեք ԱՕ համապատասխան հոդվածներով։ Հոդված 109.

Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը և Հոդված 105.

Աշխատանքի էական պայմանները փոփոխելը