Աշխատանքային գրքույկի տրամադրման կարգ

Վահագն.

Ժամանակին (եթե չեմ սխալվում), եթե աշխատակիցը աշխատանքի էր ընդունվում առաջին անգամ, ապա գործատուն էր տրամադրում աշխատնքային գրքույկը, իսկ հիմա՞…

Աշխատանքային օրենսդրության հոդված 89-ում միայն նշված է, թե ինչ փաստաթղթեր են պահանջվում աշխատանքի ընդունվողներից, որտեղ ասված է աշխ. գրք. առկայության անհրաժեշտության մասին, բացառությամբ առաջին անգամ աշխատանքի ընդունվողների:

Գործատուն պարտավո՞ր է տրամադրել աշխատանքային գրքույկ:

Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Աշխատանքային գրքույկի տրամադրման կարգ

  1. Աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գրքույկի կրկնօրինակ պատվիրում և աշխատողին տրամադրում է գործատուն` իր միջոցների հաշվին:

    Հղում` ՀՀ կառավարության որոշումը աշխատանքային գրքույկի ձևը, աշխատանքային գրքույկ վարելու և կրկնօրինակ տրամադրելու կարգը սահմանելու մասին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *