Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

Էդգար.

Բարև Ձեզ,
2010թ. օգոստոսի 15-ին ՍՊԸ հիմնադիր ժողովի արձանագրությամբ նշանակվել է տնօրեն, և մասնակիցներից մեկը լիազորվել է ՍՊԸ անունից տնօրենի հետ կնքել աշխատանքային պայմանագիր: ՍՊԸ-ն գրանցվել է 2010թ. սեպտեմբերի 1-ին, այսինքն` տնօրենը պետռեգիստրի կողմից պետական գրանցում է ստացել սեպտեմբերի 1-ին: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` որ ամսաթվով ՍՊԸ-ն պետք է տնօրենի հետ կնքի աշխատանքային պայմանագիր.
1. Պետռեգիստրի կողմից գրանցվելուց հետո /առանց կնիք ունենալու/
2. Թե ՀՎՀՀ եւ կնիք ունենալուց հետո /այս դեպքում ինչպես են կարգավորվում տնօրենի հետ աշխատանքային հարաբերությունները պետռեգիստրում գրանցվելու եւ աշխ.պայմանագիր կնքելու միջև ընկած ժամանակահատվածում/:

Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

  1. Ձեր հարցը այն հարցերի շարքից է որոնք ստույք չեն կանոնակարգվում օրենքով, սակայն ինչքան ես գիտեմ պետ.ռեգիստրում պահանջում են ընդամենը քաղվացք մասնակիցների ժողովից տնօրենի նշանակման վերաբերյալ իսկ պայմանագիրը կարող է կնքել գրանցված իրավաբանական անձը: Կամ կարող եք աշխատանքային պայմանագիրը կնքել (ստորագրել) մինչև գրնցումը իսկ առաջին աշխատանքային օրը սահմանում եք որոշակի իրադարձութուն տեղի ունենալուց հետո, մասնավորապես օրենքով սահմանված մարմիններում Ընկերությունը գրանցելուց հետո:

    0
  2. Հարգելի Արա, շատ հետաքրքիր տարբերակ առաջարկեցիք: Սակայն այստեղ ևս մեկ նրբություն կա: Ով է Գործատուն տվյալ պայմանագրում: Ընկերությունը: Բանն այն է, որ ՍՊԸ օրենքի համաձայն Ընկերությունը ստեղված է համարվում նրա պետական գրանցման պահից, հետևաբար մինչև գրանցման պահը Ընկերություն չկա, և իրավաբանորեն որևէ մեկը չի կարող Ընկերության անունից պայմանագիր կնքել: Կարելի է նույնիսկ նշել պայմանագրի մեջ, որ ոչ թե աշխատանքի անցնելու պահն է որոշակի իրադարձություն, այլ պայմանագրի ուժի մեջ մտնելն է որոշակի իրադարձություն: Այնուամենայնիվ չեմ կարծում որ նման պայմանագիրը կարող է համարվել իրավաբանական ուժ ունեցող, քանի որ այն կնքվել է գոյություն չունեցող ընկերության անունից:
    Կարծում եմ` կարելի է պայմանագիրը կնքել ռեգիստրում գրանցման օրը, այսինքն այն պահից, երբ տնօրենը պետական գրանցում է ստանում, սակայն այստեղ ևս մեկ նրբություն կա: Գրանցումը տեղի է ունեցել ամսի 1-ին, սակայն գրանցման վկայականը ստորագրվել և տրվել է ռեգիստրի տ/բ պետի կողմից ամսի 2-ին, հետևաբար մինչև վկայականը ստանալը հիմնադիրները չէին կարող իմանալ, որ Ընկերությունը գրանցվել է ամսի 1-ին /կամ արդյոք ընդհանրապես գրանցվել է, թե մերժվել է/ և չէին կարող աշխատանքային պայմանագիր կնքել գրանցման օրը: Այս մասին հիմնադիրները իմանում են միայն վկայականը ստանալիս, այսինքն ամսի 2-ին և նոր միայն կարող են աշխ. պայմանագիր կնքել տնօրենի հետ: Այս դեպքում ստացվում է պետական գրանցմամբ տնօրենը գործում է ամսի 1-ից, իսկ աշխատանքային պայամանգրով ամսի 2-ից: Հասկանում եմ, որ այս հարցը կամ մեկ օրն այդքան էլ մեծ նշանակություն չունեն, ամեն դեպքում կցանկանայի լսել ձեր կարծիքները:

    0
  3. Հետաքրքիր քննարկում է:
    Իսկապես, համաձայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքի՝
    Ընկերությունն ստեղծված է համարվում նրա՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
    Բայց ասացեք, խնդրեմ, ո՞վ է ընկերության անունից դիմում պետական ռեգիստր ընկերությունը օրենքով սահմանված կարգով գրանցելու համար, իհարկե տնօրեը, 🙂 որը նախապես ընտրվում է հիմնադիրների ընդհանուր ժողովի կողմից: Վերջինս հանձնարարում է մասնակիցներից մեկին կնքել աշխատանքային պայմանագիր ընտրված տնօրենի հետ, իսկ տնօրենին հանձնարարում է դիմել պետական ռեգիստր ընկերությունը գրանցելու…
    Իմ կարծիքով՝ այս ամենը ավելորդ չբարդացնելու համար աշխատանքային պայմանագիրը պետք է կնքվի պետական գրանցման օրը, իսկ կնիքի կամ ՀՎՀՀ ստանալու հետ կապված պայմանագրի կնքումը ուշացնելը լրիվ ավելորդ է, քանի, որ ՀՏ-ում գրանցվել ընկերությունը պարտավոր է 1-ամսյա ժամկետում:
    Իսկ պայմանագրում կնիքի առկայությունը պարտադիր չէ, քանի որ տվյալ պահին չկար…

    0
  4. Բարև ձեզ: Հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը.
    Ես տնօրենի պայմանագիրը կնքում եմ պետ. ռեգիստրի վկայականի ստացման օ՞րը:
    Ա/Պ-ը կնքվում է հիմնադիրի և տնօրենի միջև առանց կնիքի՞, եթե նույնիսկ հիմնադիրն ու տնօրենը նույն մարդն է:

    0
  5. Հարգելի Հերմինե, տնօրենի` պետական մարմիններում գրացվելը որպես այդպիսին դեռևս նրան չի դարձնում աշխատող, իսկ կազմակերպությանը` գործատու: Տնօրենը երկակի կարգավիճակ ունի` մի կողմից նա կազմակերպության կառավարման մարմին է և պետռեգիստրում նա գրանցվում է հենց որպես կառավարման մարմին, և այս կարգավիճակում նրա և կազմակերպության միջև հարաբերությունները կարգավորվում են ՍՊԸ մասին օրենքով, իսկ մյըւս կողմից տնօրենը վարձատրվող աշխատող է և այս կարգավիճակում նրա և կազմակերպության միջև հարաբերությունները կարգավորվում են ԱՕ-ով: Տնօրենը ժողովի հիման վրա և ռեգիստրում գրանցման հիման վրա դառնում է կազմակերպության կառավարման մարմնի ղեկավար, այլ ոչ թե աշխատող, նա աշխատող է դառնում աշխ.պայմ-ի կամ հրամանի հիման վրա: Հետևաբար տնօրենին որպես աշխատող կարելի է գրանցել և աշխ. պայմ կնքել այն ժամանակ, երբ կազմակերպությունը սկսում է գործունեություն ծավալել, իսկ տնօրենը` աշխատել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *