Աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացման համաձայնագիր և հրաման

Էլեն.

Հարգելի կադրային բաժնի մասնագետներ, խնդրում եմ ասեք` աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտից քանի՞ օր շուտ պետք է կնքել պայմանգրի ժամկետը երկարացնելու համաձայնագիրը և հրամանը: Կանխավ շնորակալություն:

4 մեկնաբանություն - “Աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացման համաձայնագիր և հրաման

  1. Բարև Ձեզ, հարգելի Էլեն:

    Ես կադրային մասնագետ չեմ, բայց իմ կարծիքով պետք է գրավոր ծանուցել 2 ամիս առաջ (էական պայմանի փոփոխություն, ԱՕ 105 և 115 հ), իսկ համաձայնագիրը կարելի է կնքել հենց պայմանագիրը ավարտվելու օրով կամ ավելի շուտ:

  2. Հարգելի Էլեն,
    ԱՕ Հոդված 111 5-րդ կետ
    5. Եթե որոշակի ծամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոծ ժամկետով:

    եթե էլի հարցեր կառաջանան , գրեք ինձ, սիրով կպատասխանեմ
    A-varduhy շնիկ mail.ru

    1. Հարգելի Վարդուհի,

      կարելի՞ է ենթադրել Ձեր հղումից, որ ամեն անգամ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ անկախ այդ նույն աշխատողի և նույն գործատուի միջև կնքված այլ պայմանագրի առկայությունից, պետք է հրաման տրվի պայմանագրի լուծման մասին:

  3. Բարև ձեզ: Երեխայի խնամքի երեք տարին լրանալուց հետո աշխատողը ազատվել է աշխատանքից, նրան փոխարինող աշխատողը պետք է համարվի արդեն հիմնական աշխատող:

    Ի՞նչ հոդվածով պետք է հրաման տալ և պե՞տք է արդյոք նոր պայմանագիր կնքել անորոշ ժամանակով, թե՞ ինչ-որ համաձայնագիր պետք է կնքել: Կանխավ շնորհակալություն:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *