Աշխատանքային պայմանագրի լուծման կարգ

Լիանա.

Բարև ձեզ:

Կասե՞ք՝ աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծման կարգն ինչպիսին է: Աշխատողը դիմում է գրում ու վե՞րջ:

Կիսվել՝

12 մեկնաբանություն - “Աշխատանքային պայմանագրի լուծման կարգ

  1. Ըստ ՀՀ ԱՕ 112-րդ հոդվածի՝ աշխատողը կարող է աշխատանքից ազատվել իր դիմումի համաձայն: Գործատուն հրամանագրքում ձևակերպում է հրամանը, աշխատանքից ազատվելու հիմքը նշում «աշխատողի դիմումի համաձայն»:

  2. Բարև Ձեզ:

    Եթե աշխատանքային պայմանագիրը լուծում եք համաձայն ՀՀ ԱՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի, ապա աշխատողը 30 օր առաջ գրում է դիմում, որից հետո աշխատանքի ազատման հրաման եք տալիս, որի մեջ պարտադիր նշվում է վերջնահաշվարկը: Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը կարող եք գտնել ՀՀ ԱՕ 109-րդ հոդվածում:

  3. Շնորհակալ եմ:

    Որ խնդրեմ, նման հրամանի օրինակ կուղարկե՞ք rumea2004 շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:

  4. Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 112.1-րդ հոդվածի՝ աշխատողը իր գործատուին գրավոր ծանուցում է առնվազն 14 օր առաջ:

  5. Ռոզա ջան, 14 օրը փոխվել է 30 օրվա, օրենքը փոփոխության է ենթարկվել:

    Հոդված 112. Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ

    1. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:
    2. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
    3. Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:

  6. Բարև ձեզ: Իսկ եթե 30 օր առաջ չի որոշել ու գրել, ասենք՝ դիմումը գրել է 2 օր առաջ, ինչպե՞ս պետք է վարվել, և արդյո՞ք պարտադիր են ծանուցումները, թե՞ միայն դիմումի առկայությունը բավարար է: Շնորհակալություն:

  7. Բարև ձեզ: Եթե աշխատողի վրա դրված է նաև այլ պարտականություն, հրամանը տալուց նշվու՞մ է «դադարեցնել տվյալ պարտականությունը», թե՞ ոչ:

  8. Ոչ, Ծովինար ջան, նման բան չի նշվում, գրվում է՝ «ազատել աշխատանքից իր դիմումի համաձայն» կամ «… համաձայն Աշխատանքային օրենսգրքի … հոդվածի»:

  9. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի դեպքում կարո՞ղ ենք աշխատողին առանց ծանուցելու ազատել պայմանագրի վերջնաժամկետի օրը։

    1. Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ: Հիմք՝ Աշխատանքային օրենսգրքի հոդված 111:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *