Աշխատանքային օրենսգրքի փոփոխության հետ կապված

Gագիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հետևալ հարցին: Հարցս վերաբերվում է փոփոխված աշխատանքային օրենսգրքին: Պե՞տք է արդյոք փոփոխել նախկին տարիներին կնքված աշխատանքային պայմանագրերը հարմարացնելու նոր օրենսգրքի պահանջներին: Եթո այո, ապա խնդրում եմ նշել օրենսգրքի համապատասխան հոդվածը, որպեսզի հիմք ծառայի հրաման պատրաստելու համար: Նախապես շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Աշխատանքային օրենսգրքի փոփոխության հետ կապված

  1. Եթե աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք կամ այլ նորմատիվ իրավական ակտ, որը սահմանում է` կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոններն են սահմանում, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է, նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա: Օրենսդրությամբ ավելի բարենպաստ պայմաններ սահմանելու դեպքում աշխատանքային պայմանագիրը պետք է համապատասխանեցվի օրենսդրության պահանջներին:
    «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած աշխատանքային պայմանագրային հարաբերությունների վրա գործողության տարածման վերաբերյալ տարաբնույթ ընկալումներից խուսափելու նպատակով, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի պահանջով, պաշտոնապես պարզաբանում եմ`

    1. Մինչև 2010թ. օգոստոսի 7-ը կնքված աշխատանքային պայմանագրերը յուրաքանչյուր աշխատողի համար պետք է համապատասխանեցվեն «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-117-Ն օրենքով աշխատողի համար ավելի բարենպաստ պայմաններ սահմանող նորմերին:

    2. Մինչև 2010թ. օգոստոսի 7-ը ծագած աշխատանքային պայմանագրային հարաբերույթունների կարգավորման վրա «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-117-Ն օրենքով աշխատողի համար նվազ բարենպաստ պայմաններ սահմանող նորմերը չեն տարածվում:

    3. 2010թ. օգոստոսի 7-ից հետո աշխատանքային հարաբերությունների ծագումը և աշխատանքային պայմանագրի լուծումը պետք է համապատասխանի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-117-Ն օրենքով սահմանված նորմերին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *