Աշխատանք գիշերային ժամանակ

Հայկուհի.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե աշխատողը համարվում է գիշերային ժամանակով աշխատող` գրաֆիկով սահմանված կարգով, և նրա աշխատաժամանակը շաբաթական կազմում է 24 կամ 32 ժամ, արդյո՞ք մենք նրան 30% հավելում պետք է տանք, իսկ եթե այն համընկնում է տոն օրվա հետ, այդ դեպքում վճարումը կրկնակի է թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Աշխատանք գիշերային ժամանակ

  1. Հարգելի Հայկուհի իմ կարծիքով եթե աշխատանքը կատարվում է աշխատանքային ժամանակացույցի կամ գրաֆիկի համաձայն ապա տոն օրվա համար կատարված աշխատանքը չպետք է վճարվի կրկնակիի չափով

    0
  2. եթե աշխատանքը հերթափոխային է և 8 ժամը համընկնում է գիշերային ժամանակի հետ պետք է վարձատրել այդ 8 ժամվա համար ժամային դրույքաչափի 30 % հավելումով:հաշվի չի առնվում գրաֆիկով աշխատանքի ժամանակ տոն և հանգստյան օրերը;

    0
  3. Հավելումը պարտադիր պետք է տալ տոնական օրվա համար անկախ նրանից որ դա իր գրաֆիկն է այդ հարցը ինձել էր մտահոգում մասնագետի պատասխանն եմ ասում,իսկ գիշերային աշխատանքի դիմաց ևս պարտադիր պետք է ևս տաք

    0
  4. Համաձայն եմ Անդրանիկի հետ, գիշերայինի համար պետք ե տրվի հավելավճար, իսկ տոն կամ հանգստյան օրվա համար եթե դա նախատեսված է գրաֆիկով հավելում չի տրվում: Կարող եք ամեն դեպքում հարցնել Աշատանքի տեսչության իրավաբանից:

    0
  5. Եթե մարդը աշխատանքի է ընդունվել որպես պահակ , այսինքն գրաֆիկով պետք է աշխատի գիշեը ,և նրա համար հաստիքացուցակով սահմանվել է աշխատավարձ , ինչու պետք է հավելավճար տրվի գիշերային ժամանակի համար :

    0
  6. Եթե դուք նախապես պայմանագրում նշեք կոնկրետ աշխատավարձ և նշեք, որ դա նաև գիշերային աշխատանքն է ներառում, ապա դա ճիշտ կլինի, հակառակ դեպքում պետք է վճարել 30 տոկոս հավելում, իսկ ըստ օրենսգրքի տոն օրերի աշխատանքը ժամանակացույցով նախատեսված է, թե ոչ, պետք է վճարել հավելյալ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *