Աշխատանք համատեղությամբ

Satenik.

Խնդրում եմ, պատասխանեք, եթե ես 8 ժամ աշխատում եմ պետական հիմնարկում, կարող եմ ՍՊԸ-ում գրանցվել որպես գլխավոր հաշվապահ, որտեղի՞ց կարող եմ ավելի մանրամասն կարդալ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Աշխատանք համատեղությամբ

  1. Եթե դուք քաղ. ծառայող եք դուք իրավունք չունեք այլ վճարովի աշխատանք կատարելու, բացի գիտական, ստեղծագործական և մանկավարժական աշխատանքներից: Քաղ. ծառայության մասին օրենքում գրված է ավելի մանրամասն:

    0
  2. Satenik. եթե պետական հիմնարկում Ձեր պաշտոնի անձաագիրը չի արգելում, որ տվյալ պաշտոն զբաղեցնող անձը զբաղվի այլ վճարովի աշխատանքով և ՍՊԸ-ում համաձայն են Ձեր աշխատանքային գրաֆիկին (ժամը 18:00 -ից հետո) ապա դուք կարող եք գրանցվել որպես գլխավոր հաշվապահ: Համապատասխան գրականություն դժվար կարողանաք գտնել:

    0
  3. Սաթենիկ կարծում եմ կարող եք
    Մանրամասն չգիտեմ որտեղից կարող եք կարդալ բայց աշխատանքային օրենսգրքում էսպիսի մի բան կա
    Հոդված 144
    Արտաժամյա չի համարվում կազմակերպության ղեկավար պաշտոնատար անձանց` սահմանված աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը: Այդ պաշտոնների ցանկը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով:
    Գլխավոր հաշվապահը կազմակերպությունում ղեկավար-պաշտոնատար անձ է, նրա աշխատաժամանակը նորմավորված չէ…………
    Մնում է, որ ՍՊԸ-ում ղեկավար-պաշտոնատար անձանց ցանկ սահմանվի ներքին կարգապահական կանոններով, որոնց աշխատաժամանակը նորմավորված չէ 🙂

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *