Աշխատավարձի հաշվարկ

Nazeli.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: 2012թ.-ի հունվարի 24-30 անաշխատունակութան թերթիկ եմ ներկայացրել, աշխատում եմ 5 աշխատանքային օրվա ռեժիմով, աշխատավարձս տվյալ ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում կազմել է 4 ամիս` 100.000 դրամ (2011թ. հունվար – մայիս) և 8 ամիս (մայիս – առ այսօր)` 130.000 դրամ (նվազեցումներից հետո` մաքուր): Խնդրում եմ ինձ օգնեք հաշվարկել տվյալ ամսվա համար իմ աշխատավարձի չափը: Ես դեռ սկսնակ ինքնուս եմ և դժվարանում եմ ինքս լուծել այս խնդիրը: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Աշխատավարձի հաշվարկ

  1. Հունվար ամսվա համար օրական աշխատավարձը կլինի 130000/17=7647, դուք 17 աշխատանքային օրերից աշխատել եք 12-ը` հետևաբար աշխատավարձը կլինի 12*7647=91764: Անաշխատունակության թերթիկում ներկայացված օրերից 5-ն են աշխատանքային, որից 1-ին օրվա համար վճարում նախատեսված չէ, իսկ մնացած 4 օրվա համար վճարը կլինի` 120000/21*4=22857 (որտեղ 120000-ը միջին ամսական աշխատավարձն է, 21-ը` գործակիցը 5-օրյա շաբաթի դեպքում): Ընդ որում այս 4 օրվա վճարումներից առաջին 3-ը (17143)կատարվում են գործատուի հաշվին և պահվում է 3% և գործատուի սոցապ վճար: Իսկ 4-րդ օրը վճարվում է սոցապ հատկացումների հաշվին (5714):
    Այսպիսով, հունվար ամսվա համար վճարվելիք աշխատավարձը կլինի 91764+17143+5714=114621:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *