Աշխատավարձի նշանակում

Մհեր.

Եթե նվազագույն աշխատավարձը սահմանված է 32500 դրամ և նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն այն չի ներառում իր մեջ աշխատավարձից վճարվող հարկերը, ապա կարելի՞ է աշխատողի աշխատավարձը սահմանել 32500 դրամ, որից այդ դեպքում աշխատողը կստանա 31525 դրամ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Աշխատավարձի նշանակում

  1. Նախ շնորհավորում եմ տոնի առթիվ, իսկ դա որտե՞ղ է այդպես գրված, որ չես կարող նշանակել աշխատավարձ 32500:

    0
  2. Հասմիկ ջան, ես քեզ հետ համաձայն չեմ, որովհետև օրենքում գրված է, որ 32500 դրամը նվազագույն աշխատավարձն է և որը իր մեջ չի ներառում աշխատավարձից պահվող և վճարվող հարկերը, իսկ քանի որ սոց վճարը դա հարկ չի, այլ վճար է, ապա 32500-ը իր մեջ ներառում է նաև սոց վճարը, իսկ եկամտահարկը ոչ, որովհետև անձնական նվազեցումը 30000-ից դարձել է 32500դրամ: ԲԱ!!

    0
  3. Հարգելիներս, ախր սոց.-ը հարկ չի, այլ պարտադիր վճար, հարկերի սահմանման մեջ սոց.-ը չի ներառվում, այսինքն 32500 դրամ նվազագույն աշխատավարձ նշանակելը բացարձակ խախտում չի, դրանից ուղղակի եկամտահարկ չի պահվում և վերջ, իսկ սոց. 3 տոկոս պահվում է:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *