Աշխատավարձի փոփոխման համար

Արթուր.

Բարև ձեզ: Եթե 2012թ. աշխատավարձը եղել է 50.000 դրամ, 2013 դա դառնում է 62.037դրամ, ես կարո՞ղ եմ այդ գումարը կլորացնել, իսկ այդ դեպքում ես պարտավո՞ր եմ հրաման և համաձայնագիր կնքեմ աշխատողի հետ, թե՞ համաձայնագիրը բավական է: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Աշխատավարձի փոփոխման համար

  1. Այո, կարող ես կլորացնել և պայմանագիրը փոխել, փոխված գումարով նշել վարձատրության մասը:

  2. Վարյա ջան, ես կարո՞ղ եմ աշխատողի հետ միայն համաձայնագիր կազմեմ աշխատավարձի մասով, իսկ հրաման չտամ, թե՞ հրամանը պարտադիր է: Շնորհակալություն:

  3. Ի դեպ, պետք է կլորացվի հարյուրականով և միայն դեպի վերև, այսինքն տվյալ դեպքում կդառնա 62.100 դրամ:

  4. Հարգելի Արթուր, կլորացումը ցանկալի է տալ աշխատողի օգտին: Ինչ վերաբերվում է հրաման, թե համաձայնագիր… եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել հրամանի հիման վրա, ապա պայմանների փոփոխությունը ամրագրում եք հրամանի միջոցով… եթե աշխատանքային պայմանագրի հիման վրա եք ընդունել, ապա փոփոխում եք համաձայնագրով: 2 փաստաթուղթ պատրաստելու իմաստ չկա, ավելորդ թղթաբանություն է:

  5. Շատ շնորհակալ եմ: Կարո՞ղ եք գրել` իսկ հրամանը ամսի քանիսին տամ: Օրինակ ամսի 08/01/2013թ հրաման տամ, որ հունվարի 1-ից, թե 8-ից վերանայել աշխատավարձը: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *