Աշխատողը ազատվել է աշխատանքից

Ջեմմա.

Բարև ձեզ: Եթե հղիության 5-րդ ամսին աշխատողը ազատվել է աշխատանքից, ֆիզարձակուրդ հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Աշխատողը ազատվել է աշխատանքից

  1. Իմ կարծիքով, հարգելի Ջեմմա, եթե աշխատանքից ազատումը կատարվել է օրենքի պահանջների շրջանակներում, և աշխատակիցը այդ ժամանակ չի ներկայացրել համապատասխան փասթաթուղթ պոլիկլինիկայից կամ հիվանդանոցից, ապա ինչի՞ հիման վրա պետք է նրան վճարեք ֆիզարձակուրդ:

    0
  2. ՀՀ օրենքը ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին

    Հոդված 4. Նպաստի իրավունք ունեցող անձինք

    1. Նպաստի իրավունք ունեն`
    1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այսուհետ` վարձու աշխատողներ)
    2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք)
    2. Անձը նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և օրենքով սահմանված կարգով ու չափով պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարած լինելու դեպքում:
    3. Սույն օրենքով սահմանված նպաստնրը տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակաշրջանում
    4. Նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի` սույն օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը), որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծելու հանգամանքից), կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը
    5. Եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի նպաստ
    6. Համատեղությամբ աշխատելու դեպքում նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու և վճարելու հանգամանքից:

    0
  3. Հարգելիս, ֆիզարձակուրդի հաշվարկման պահանջ ծագում է այն օրը, երբ աշխատողը համապատասխան տեղեկանք է ներկայացնում անաշխատունակության մասին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *