Աշխատողը աշխատում է 3 աշխատավայրերում

Ռայա.

Հարգելի գործընկերներ,
կարո՞ղ եք ասել, եթե աշխատողը ունի հիմնական աշխատանք, համատեղությամբ աշխատանք, և մեկ այլ ընկերությունում էլ քաղ. իրավական պայմանագրով է աշխատում, հղիության և ծննդաբերության արձակուրդ վերցնելու դեպքում ՀՀ օրենքով 3 տեղից էլ պե՞տք է ձևակերպվի արձակուրդը և վճարվի: Առանձնապես հետաքրքիր է քաղ. իրավականի դեպքում: Խնդրում եմ հղել հոդվածը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Աշխատողը աշխատում է 3 աշխատավայրերում

  1. Հարգելի Ռայա,
    Համաձայն “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, նպաստի իրավունք ունեն`
    1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այսուհետ` վարձու աշխատողներ).
    2) անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ “Արտոնագրային վճարների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի, նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք)”:
    Այսինքն, քաղաքացիաիրավական պայմանագիրը ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք չի տրամադրում:
    Ինչ վերաբերում է համատեղությամբ աշխատանքին, ապա, նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն, “Համատեղությամբ աշխատելու դեպքում նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու և վճարելու հանգամանքից”:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *