Աշխատողին մի քանի օրով զորակոչել են

Վիկտորյա.

Հարգելի հաշվապահներ, զինվորական ծառայություն անցած աշխատողին մի քանի օրով նորից զորակոչել են բանակ: Զորակոչման օրերի վարձատրությունը ինչպե՞ս է կատարվում: Վճարում է պետությու՞նը, թե՞ գործատուն: Գործատուն իրավունք ունի՞ չվճարել չաշխատած օրերի համար: Խնդրում եմ նշեք, թե որ օրենքով եք առաջնորդվում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Աշխատողին մի քանի օրով զորակոչել են

  1. Զինապարտների մասին օրենք, եթե նկատի ունեք զորահավաքները, 7-րդ գլուխ: Ինչքան հիշում եմ` գործատուն է վճարում, միջին աշխատավարձ:

    0
  2. Հարգելի Նառա,
    զինապարտների մասին օրենքում ասվում է, որ աշխատավարձը և պաշտոնը պահպանվում է այդ ժամանակահատվածում: Սակայն մենք իհարկե գիտենք, որ դա չի նշանակում, որ գործատուն պարտավոր է վճարել այդ գումարը…

    0
  3. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ կետի համաձայն`

    2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված աշխատողի միջին աշխատավարձը վճարում կամ հատուցում է այն կազմակերպությունը (մարմինը), որի առաջադրած պարտականությունները կատարում է աշխատողը, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների միջին աշխատավարձը վճարվում է աշխատողի հիմնական աշխատատեղից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *