Աշխատողի կողմից ներկայացվել է անաշխատունակության թերթիկ

Ռիտա.

Բարև ձեզ:

Աշխատողը բերել է անաշխատունակության թերթիկ անընդմեջ 120 օրից ավել: Կարո՞ղ եմ վճարել նպաստի գումարը 3 ամսից ավել ժամանակահատվածի համար:

3 մեկնաբանություն - “Աշխատողի կողմից ներկայացվել է անաշխատունակության թերթիկ

  1. Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի՝ նպաստը տրամադրվում է ոչ ավելի քան 3 ամիս, իսկ համաձայն ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ գործատուն իրավունք ունի աշխատողին ազատել աշխատանքից, եթե ժամանակավոր անաշխատունակության պատճառով անընդմեջ 120 օրից ավել չի ներկայացել աշխատանքի։

  2. Եթե հիվանդության թերթիկը չի փակվել, այլ եղել է շարունակելի, պետք է վճարել այն ամբողջությամբ՝ անկախ գումարից: Եթե հիվանդության թերթիկը փակվում է, աշխատակիցն աշխատանքի է գալիս, հետո նորից թերթիկ բերում, գումարը հաշվարկվում է յուրաքանչյուր թերթիկի համար առանձին, վճարվում համապատասխան ամսին:

  3. Անշուշտ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բերելուց և հիվանդությունը փակվելուց հետո այն պետք է վճարվի, սակայն եթե դեռ հիվանդությունը չի փակվել, այն կարող է նաև վճարվել ամիս առ ամիս:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *