Աշխատողներին աշխատանքի ընդունելիս

Լիլիթ.

Խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ` ինչպես վարվել: Աշխատողներին աշխատանքի ընդունելիս միայն պայմանագիրը բավակա՞ն է, թե՞ նորից անցել ենք նախկին ձևին, և պիտի հրաման գրվի և հրամանագիրք պահվի: Եթե այո, ապա խնդրում եմ ասել, կարո՞ղ եմ շարունակել հին հրամանագրքում լրացնել, և արդյո՞ք պարտադիր է նաև հրամաններ գրել այն աշխատողների համար, ում լրացրել ենք գրանցամատյանով, և առանց հրամանի:

Կիսվել՝

4 մեկնաբանություն - “Աշխատողներին աշխատանքի ընդունելիս

  1. Հարգելի Լիլիթ,
    2010,08,07-ից հետո աշխատանքի ընդուված մարդկանց հետ անհրաժեշտ է կնքել աշխատանքային պայմանագրեր, որտեղ պետք է հստակ նշվեն աշխատանքի պայմանների մասին մանրամասները, այնուհետև այդ պայմանագրի հիման վրա պետք է գրվի անհատական իրավական ակտ` այսինքն հրաման, որը պետք է պարունակի ՀՀԱՕ 84 հոդվածով պահանջվող տեղեկությունները: Անհատական իրավական ակտը պետք է հաշվառվի Անհատական իրավական ակտերի հաշվառման գրքում, որը համարակալվում և կնքվում է գործատուի կողմից:
    Եթե ունեք աշխատակիցներ,որոնց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը գրանցված են գրանցամատյանում,դա այդպե էլ թողնում եք: Այդ աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը լուծարելիս ընդուվում է անհատական իրավական ակտ` հրաման , որն արդեն գրանցվում է Անհատական իրավական ակտերի հաշվառման գրքում: Ստացվում է ,որ այդ մարդու աշխատանքի ընդունումը ֆիքսվում է գրանցամատյանում, իսկ ազատումը` Անհատական իրավական ակտերի հաշվառման գրքում:
    Գործատուի կողմից ընդունված այլ իրավական ակտերը / ոչ անհատական/ պետք է հաշվառվի գործատուի ներքին իրավական ակտերի գրքում:

  2. Իզուր մի ցավեցրեք ձեր գլուխը, միայն պայմանագիրը բավական է, իսկ հրամանները տվեք արձակուրդ, գործուղում, ազատման և այլ դեպքերում, թե չէ հետագայում փոփոխության դեպքում ստիպված կլինեք և հրամանում փոփոխություն անել, և պայմանագրում, ինքս այժմ բախվել եմ այդ խնդրին, որը բարդացնում է աշխատանքը, օրենսգիրքը հստակ ասում է կամ պայմանագիր, կամ հրաման, իսկ 2-ը միասին հիմար կադրային կազմակերպություններն են, որ բարդացրին այժմ իմ և իմ նմանների աշխատանքը` պարտադրելով ունենալ և հրաման, և պայմանագիր:

  3. Սխալ կարծիք է, եթե պայմանագիր կնքենք, պետք է հրաման տալ այսպես թե այնպես, հրամանը պարտադիր է, իսկ պայմանագիրը` ոչ:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *