Ապրանքի տեղափոխում` առանց առաքման գրքում նշում կատարելու

241

Արթուր.

Կազմակերպությունը վարձակալել է պահեստ: Կարո՞ղ է արդյոք առանց առաքման գիրք ունենալու տվյալ հասցեում ապրանք տեղափոխել կազմակերպության հիմնական պահեստ էլեկտրոնային տեղափոխման բեռնագրի միջոցով:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ապրանքի տեղափոխում` առանց առաքման գրքում նշում կատարելու

  1. Հարգելի Արթուր, շատ հետաքրքիր ձևով եք շարադրել Ձեր հարցը: Հարցի պատասխանը կախված է կետադրական նշանից.

    1. Կարո՞ղ է արդյոք առանց առաքման գիրք ունենալու` տվյալ հասցեում ապրանք տեղափոխել…

    Այս դեպքում այո, կարող է, քանի որ հարկ վճարողը գրքում չի գրանցում առաքման վայրի տարածքում ապրանքների տեղափոխումը:

    2. Կարո՞ղ է արդյոք առանց առաքման գիրք ունենալու տվյալ հասցեում` ապրանք տեղափոխել…

    Ոչ, չի կարող: Փաստաթուղթը պետք է գրանցվի առաքման գրքում:

    0
  2. Հարգելի Արա,
    Վարձակալած պահեստը գտնվում է ուրիշ հասցեում, հարցը հետևյալն է.
    Հիմնական պահեստից ապրանք է տեղափոխվել վարձակալած պահեստ, այդ տեղափոխությունը բնականաբար գրանցվել է կազմակերպության հիմնական պահեստի առաքման գրքում: Որոշ ժամանակ անց պետք է վարձակալած պահեստից ապրանքը տեղափոխվի հիմնական պահեստ: Հարց` վարձակալած տարածքից ապրանք կարո՞ղ է առաքվել, եթե տվյալ հասցեում առաքման գիրք չկա գրանցված, սակայն կազմակերպությունը տեղափոխման բեռնագիրը դուրս է գրում էլեկտրոնային:

    0
  3. Հարգելի Արթուր, էլեկտրոնային փաստաթուղթ դուրս գրելու դեպքում այո, կարող եք, քանի որ “Հարկերի մասին” ՀՀ օրենքի հավելված 4-ի կետ 13-ում նշվում է.

    13. Հարկ վճարողը գրքում չի գրանցում`

    10) 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերով առաքումը և տեղափոխումը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *