Ապրանքների ձեռքբերումը հիմնավորված չէ փաստաթղթով

202

Արման.

Հարգելի հաշվապահներ, ունեմ ձեր խորհրդի կարիքը.
Ըստ “Շրջանառության հարկի մասին” օրենքի 11 հոդվածի 3-րդ կետի շրջանառության հարկով աշխատող իրավաբանական անձինք ազատվում են եկամտային հարկի մասին օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված պարտավորությունից, այսինքն շուկայից ձեռքբերում կատարելու ժամանակ պարտադիր չէ գնման ակտ կազմելը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք ստուգման ժամանակ խնդիր չի առաջանա, եթե ՀԴՄ-ով վաճառված ապրանքներս փաստաթղթով հիմնավորված չեն: Նախօրոք շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ապրանքների ձեռքբերումը հիմնավորված չէ փաստաթղթով

  1. Հարգելի Արման, միանշանակ պատասխան այս հարցին դժվար է տալ: Մի կողմից կարծես թե խնդիր չի առաջանում, մյուս կողմից` ցանկալի է ունենալ հիմնավորող փաստաթղթեր, քանի որ վտանգ կա, որ հարկային տեսանկյունից այդ ապրանքները համարվեն եկամուտ կազմակերպության համար, քանի որ չի երևում, որտեղից են ձեռքբերվել:

  2. Ինչ խնդիր կարող է առաջանալ, եթե շրջանառությունից եք վճարում հարկը` առանց ծախսերը նվազեցնելու: ՀԴՄ-ով վաճառված ապրանքների ամբողջ արժեքի համար վճարում եք՝ առանց ծախսը նավազեցնելու, հետևաբար եկամտի կամ ծախսի հարց չկա, հետևաբար վախենալու առիթ չունեք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *