Ավել փոխանցված աշխատավարձը ինչպե՞ս ձևակերպել

Աննա․

Ողջույն, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ ձեր մասնագիտական խորհուրդը և կարծիքը հետևյալ իրավիճակի վերաբերյալ.Աշխատողի պայմանագրային (հաշվարկային) աշխատավարձը կազմում է 156,800 դրամ: Նախորդ ամիսներին աշխատողին բանկով փաստացի ավել է փոխանցվել 31,200 դրամ մաքուր աշխատավարձ: Ընթացիկ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվետվությունը լրացնելիս ո՞ր տարբերակն է ճիշտ և անռիսկ.

  1. Հաշվետվության մեջ ցույց տալ ամբողջական հաշվարկային հիմքը՝ 156,800 դրամ, իսկ ավել վճարված 31,200 դրամի հետպահումը (նվազեցումը) կատարել բացառապես բանկային փոխանցման փուլում:
  2. Թե՞ հաշվետվության մեջ արհեստականորեն նվազեցնել հաշվարկային բազան և գրել 125,600 դրամ:

    Կանխավ շնորհակալ եմ արձագանքների և ձեր փորձով կիսվելու համար:
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Tigran
Tigran
6 ժամ առաջ
  1. Հաշվետվության մեջ ցույց տալ ամբողջական հաշվարկային հիմքը՝ 156,800 դրամ,
  2. իսկ ավել վճարված 31,200 դրամի հետպահումը կատարել ըստ Աշխ.օրենսգրքի դրույթների,