Ատամնաբույժի հետ կնքվել է աշխ. պայմանագիր

Հռիփսիմե.

Հարգելի բարեկամներ հայցում եմ ձեր օգնությունը, հիվանդանոցում ատամնաբույժի հետ կնքվել է աշխ.պայմանագիր որի համաձայն աշխատավարձը սահմանվել է իր կողմից դրամարկղ վճարած գումարների 50%-ի 60%, բայց նա չի վճարում և աշխատավարձ չեն հաշվարկում, չեն վճարում նաև սոց վճար:Հաշվապահ չեմ բայց պիտի ստուգեմ, ասեք խնդրում եմ արդյոք երկու դեպքում էլ չեն խախտում համապատասխան օրենքներ: Շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Ատամնաբույժի հետ կնքվել է աշխ. պայմանագիր

  1. Բարև Ձեզ,Հռիփիմե,եթե ատամնաբույժը չի վճարում,դա նշանակում է ,որ նա թաքցնում է իր եկամուտը,իսկ դա արդեն խնդիր է: Եթե տնօրինությունը համաձայն է,որ նա չվճարի նույնիսկ այդ դեպքում էլ դա խնդիր է,նա պետք է որոշակի գումար անպայման մուտք անի դրամարկղ,եթե իհարկե նրա հետ քաղաքացիաիրավական պայմանագիր չեք կնքել,իսկ եթե այդպես է`քաղիրավ. պայմ.,ապա ըստ օրենքի միայն ծառայություն մատուցելուց հետո նոր կատարվում են վճարումներ,իսկ եթե չկա ծառայություն,ապա չկան վճարումներ,հետևաբար չկան նաև սոց. վճարումներ:

    0
  2. Ըստ էության սահմանված է գործավարձային աշխատավարձ: Դա նշանակում է , որ աշխատավարձ չհաշվարկելով և չվճարելով խնդիր չի լինի:
    Սոց.-ի մասով ամեն դեպքում 7 000 դրամ հարկային պարտավորություն է առաջանում:

    0
  3. Շնորհակալ եմ Աննա ջան,
    ուղղակի այդ ատամնաբույժի հետ կնքված է աշխատանքային պայմանագիր և նա համարվում է այդ պետական բուժհաստատության աշխատողը: Ես կարծում եմ,որ նրան ընդհանրապես աշխատավարձ չվճարելն արդեն իսկ աշխ.օրենսգրքի խախտում է/նվազագույն աշխ. մասով/,իսկ հիվանդանոցը որպես գործատու կարծում եմ ամեն դեպքում պիտի սոց. վճար 7000 դրամը վճարի:Արդյոք այս 2 մասով արժի ֆիքսել խախտումներ?

    0
  4. Hargeli Ripsime Duq ashxatox eq,auditor te cankanum eq stugel gorcatuin ev pashtpanel inch vor meki shaher@?

    0
  5. Հարգելի ,,ՀԱԿՏԷԴ,, ընկերություն, մրցույթում հաղթել եմ և նշանակվել տվյալ կազմակերպության ,,50տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերության վերստուգող,, մինչ այդ աշխատել եմ բանկային համակարգում` վարկային մասնագետ այնուհետև մասնաճյուղի կառավարիչ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *