Արդյո՞ք ԱԱՀ ենթակա է հաշվանցման

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: 30.06.2015-ին ստացվել են հարկային հաշիվներ, որոնց էլեկտրոնային վավերացումը կատարվել է 02.07-ին: Կարո՞ղ եմ արդյոք տվյալ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ը հաշվանցել 2-րդ եռամսյակի հաշվետության մեջ:

1 մեկնաբանություն - “Արդյո՞ք ԱԱՀ ենթակա է հաշվանցման

  1. Հարգելի Արսինե, կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 937-Ն որոշման I բաժնի 3-րդ մասին.

    Էլեկտրոնային եղանակով ստացած հարկային հաշվի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացումը համարվում է հարկային հաշվի վերաբերյալ տեղեկության ներկայացում: Մինչև տեղեկանքի ներկայացման վերջնաժամկետի օրը (ներառյալ) էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ներառվում են տվյալ եռամսյակի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում և հաշվանցվում են օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով:

    Տեղեկանքի ներկայացման ժամկետը հաշվետու եռամսյակի համար մինչև հաջորդ եռամսյակի 20-ն է:

    Այսինքն` այո, կարող եք հաշվանցում կատարել:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *