Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղային գիրքը

Nona.

Բարև Ձեզ։ Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն արտադրությունը ո՞նց պետք է ցույց տա իր շրջանառությունը։ Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղի գիրք, թե՞ արդեն հաշվարկային փաստաթղթերը բավարար են։ Գիտեմ, որ միայն ԱԱՀ վճարող ԱՁ-ներն են լրացնում դրամարկղի գիրք, բայց ցանկանում եմ տաք ավելի ճիշտ պարզաբանում: Ինչպե՞ս կարող եմ ՊԵԿ-ից ստանալ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ՝ դիմելով տեղի հարկային տեսչությու՞ն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղային գիրքը

  1. Եթե արտադրություն է և գործելու է միկրոյի դաշտում, շրջանառությունը պետք է ցույց տաք կամ հաշվարկային փաստաթղթերով, կամ ՀԴՄ-ով։ Դրամարկղային գրքի կարիք չկա։

    1. Ալլա ջան, իսկ հաշվարկային փաստաթղթի միայն օնլայն տարբերակն է պարտադիր, թե՞ պետք է տպած վիճակով էլ լինի առաքիչի մոտ, և գիտեմ, որ ուղեկցող փաստաթուղթ է պետք, դա նու՞յն տեղափոխության փաստաթուղթն է առանց արժեք:

      1. Առաքիչի մոտ պետք է լինի հաշվարկային փաստաթղթի հաստատված օնլայն տարբերակը, եթե արդեն վաճառք է արված, կամ տեղափոխության փաստաթղթի հաստատված օնլայն տարբերակը, եթե դեռ չեք վաճառել։

  2. Միկրոյով աշխատող արտադրությունը դրամարկղի գիրք վարելու պարտավորություն չունի, շրջանառությունը արտացոլվում է ՀԴՄ-ի և հաշվարկային փաստաթղթերի հիման վրա: Աշխատանքային ստաժը աշխատողին գրանցելու պահից արտացոլվում է ՊԵԿ-ում, գրանցման հայտը արդեն իսկ հիմք է աշխատողին ստաժ հաշվարկելու համար:

    1. Հարգելի Ներսես, ստաժի թուղթը անհրաժեշտ է աշխատանքի ընդունվելու համար, աշխատանքային գրքույկում չկա լրացված:

  3. Միկրոյով աշխատող ֆիրմայի համար պարտադիր պայման չէ դրամարկղի գիրք պահելը: Ձեր կողմից դուրս գրվող էլ. փաստաթղթերը հիմք են հանդիսանում շրջհարկի բազան որոշելու համար: Ստաժի համար ՊԵկ տալիս է Ձեր Ա/Ձ գործունեության ժամկետի մասով համապատասխան տեղեկանք:

  4. Դրամարկղային գիրք վարվում է, եթե կանխիկի հետ գործարքներ են կատարվում, կարող է լինել նաև էլեկտրոնային, իսկ շրջանառության հաշվարկի համար ՀԴՄ-ն ու հաշվարկային փաստաթղթերը բավարար են:

  5. Դրամարկղային գործառնությունների իրականացման դրամարիկղային գրքի վարման կարգը տարածվում է ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների, ինչպես նաև ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի վրա: Շրջանառությունը արտացոլվում է հաշվարկային փաստաթղթերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *