Արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել

Susanna.

Բարև Ձեզ։ Եթե նախակրթարանի աշխատակցի հետ կնքվել է 1 տարով աշխատանքային պայմանագիր, որը լրանում է օգոստոսի 31-ին և նրան ազատում են աշխատանքից սեպտեմբերի 1-ին, արդյո՞ք նրան պետք է վերջնահաշվարկ վճարել։ Շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Աշխատանքային պայմանագիրը կապ չունի ինչքան ժամանակով է կնքված, այն լուծելիս պարտադիր պետք է կատարել վերջնահաշվարկ։ Կան ԱՕ-ում պայմանագրի լուծման այնպիսի հոդվածներ, որոնց դեպքում նաև վճարվում է արձակման նպաստ։

Gevs
Gevs
5 տարի առաջ

Միանշանակ պետք է կատարել վերջնահաշվարկ։

Իննա
Իննա
5 տարի առաջ

Եթե հասանելի արձակուրդի օրերը չեն օգտագործվել՝ այո։

Գայանե
Գայանե
5 տարի առաջ

Այո, իհարկե վերջնահաշվարկ պետք է վճարել։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Այո, մանավանդ որ 1 տարի աշխատել է։ Արձակուրդի, արձակման նպաստի հարցեր կան:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Այո, պետք է վճարել վերջնահաշվարկ, վերջնահաշվարկը աշխատողի աշխատած օրերի և չօգտագործված արձակուրդի փոխհատուցման գումարն է:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: