Արդյո՞ք աշխատանքային պայմանագրում փոփոխությունը հրամանով է նշվելու

Անի․

Բարև Ձեզ, եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել որպես օպերատոր և նրա պայմանագրի մեջ գրված է եղել, որ շաբաթական 5 օր է աշխատելու՝ օրական 8 ժամ: Հիմա այդ աշխատողն ընդուվել է դպրոցում, որպես ուսուցիչ, և աշխատելու է առավոտյան 9-ից մինչև 4-ը, հիմա նա առաջին աշխատանքի վայրում կես դրույք է դառնում: Ինչպե՞ս պետք է վարվել, այդ փոփոխությունը հրամանով է նշվելու, թե՞ աշխատանքային պայմանագրում է փոփոխություն կատարվելու։

5 մեկնաբանություն - “Արդյո՞ք աշխատանքային պայմանագրում փոփոխությունը հրամանով է նշվելու

  1. Փոփոխությունը կատարում եք համաձայնագրով, որտեղ մանրամասն նշում եք բոլոր փոփոխվող կետերը և դրանց նոր բնութագիրը։ Այսինքն՝ կետ այսինչը շարադրել նոր փոփոխված տարբերակով։ Այնուհետև հրամանագրում։

  2. Դա լինելու է համատեղություն, այնպես որ պետք է կազմել նոր համատեղության պայմանագիր, այլ ոչ թե փոխել հին աշխատանքային պայմանագիրը։ Իսկ առաջին պայմանագրի մեջ լինելու է էական պայմանների փոփոխություն համաձայնագրով։

  3. Դա արդեն դառնում է համատեղությամբ աշխատանք, քանի որ երկու աշխատանքն էլ նույն տեղում ապահովում է, կառաջարկեմ այն ամրագրել հրամանով՝ նշելով համատեղման մասին, ինչպես որ նախատեսել եք, որ աշխատանքը կատարվի:

  4. Պետք է համաձայնագիր կազմվի, աշխատանքային պայմանագիրում փոփոխության կատարելու վերաբերյալ: Դա համարվում է համատեղությամբ աշխատանք, պետք է պայմանագրում պարտադիր նշվի դրա մասին:

  5. Աշխատանքային պայմանագրում փոփոխությունները կատարում եք համաձայնագրով, որտեղ նշում եք բոլոր փոփոխվող կետերը և դրանց նոր շարադրանքը։

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *