Արդյո՞ք աշխատողը կստանա չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Artur.

Բարև Ձեզ:
Կազմակերպությունում աշխատում եմ 2 տարի 7 ամիս (շաբաթական 5 աշխատանքային օր, լրիվ դրույքով), սակայն մինչ օրս արձակուրդային օրերս չեմ օգտագործել: Այժմ ազատվում եմ աշխատանքից: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար): Լսել եմ, որ 2012թ. օգոստոս ամսից վերջնահաշվարկի ժամանակ հաշվի է առնվում միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը:
Կանխավ շնորհակալություն,
Հարգանքով,
Արթուր

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք աշխատողը կստանա չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

  1. Այո, կստանաք: Վերջնահաշվարկի ժամանակ վճարվում է նաև չօգտագործված արձակուրդային օրերի համար հասանելիք գումարը:

    1. Շնորհակալություն պատասխանի համար, սակայն խնդրում եմ ստույգ պատասխանեք` 52 օրերի համար կստանա՞մ գումարը, թե՞ միայն վերջին 18 ամիսների ընթացքում վաստակած օրերի համար: Արդյո՞ք նման որոշում կա: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *