Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ պարտավորություն

Արման.

Արտադրական նշանակության անշարժ գույքի վաճառքի դեպքում ֆիզիկական անձի կողմից ԱԱՀ վճարվու՞մ է, թե՞ ոչ: Կապ ունի՞ արդյոք անշարժ գույքի պայմանանագրային կամ կադաստրային արժեքի չափը: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ պարտավորություն

  1. Արման ջան, այո, ԱԱՀ վճարվում է, քանի որ գույքը արտադրական նշանակության է: Ներկայացնում եմ այն, ինչ որ գրված է օրենքում քո հարցի վերաբերյալ:

    ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ
    Հոդված 6.
    1)-ին մաս
    3-րդ պարբերություն

    Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում`
    ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը:

    Իսկ կադաստրային արժեքը կապ ունի այնքանով, որ դրանից ցածր չես կարող վաճառել: Այսինքն ստացվում է, որ վաճառում ես նվազագույն կադաստրային արժեքով ու դրա համար հաշվարկում ԱԱՀ, գործարքի 16,67 % չափով:

    0
  2. Սարգիս ջան, շնորհակալ եմ պատասխանի համար: Ինձ ամենաշահատը հետաքրքրում էր այն հարցը, որ եթե ոչ պայմանագրային արժեքը և ոչ կադաստրային արժեքը չեն գերազանցում ԱԱՀ վճարողի համար սահմանված նվազագույն շեմը, այդ դեպքում է՞լ է ֆիզիկական անձը համարվում ԱԱՀ վճարող:

    0
  3. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում`

    մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում :

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *