Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն

Անուշ Այվազյան.

Հարգելի գործընկերներ, եթե միկրոձեռնարկատիրական գործունեություն ծավալող կազմակերպության գործունեությունը չի թույլատրվում, և ապրիլ ամսվա համար աշխատողներին աշխատավարձ չի վճարվել, արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն եկամտային հարկի, սոց. վճարի ու դրոշմանիշային վճարի տեսքով: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն

  1. Եթե չկա հաշվարկված աշխատավարձ, ապա չի լինի նաև դրա նկատմամբ հաշվարկված եկամտային հարկ, սոց վճար և դրոշմանիշային վճար։

    2+
  2. Եթե արգելված գործունեություն է, 189 ձև-ը լրացնում եք զրոյական, և ոչ մի պարտավորություն չի առաջանում:

    3+
  3. Ամրագրեք թղթային հիմքերը՝ պարետի համապատասխան որոշմանը հղմամբ, որ հիմնավորեք էլեկտրոնային հաշվետվությունը ինչու է զրոյական ներկայացվելու:

    1+

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *