Արդյո՞ք առաքման գիրք ունենալը մեքենաների համար պարտադիր է

Սասուն.

Հարգելի գործընկերներ,
ընկերությունը ԱԱՀ վճարող է և իրացնում է սեփական արտադրանքը, հարկային հաշիվներն էլ դուրս է գրում միայն էլեկտրոնային եղանակով: Ունի առաքման մեքենաներ: Ապրանքը տեղափոխում է պահեստից դեպի մեքենաներ և բեռնագիրը լրացնում է պահեստի առաքման գրքում: Առաքումը քանի որ նախօրոք հստակ հասցե չունի, ապրանքը հանձնելու պահին դուրս է գրվում էլեկտրոնային հարկային հաշիվ: Հիմա նկատի ունենալով, որ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվները գրքում չեն գրանցվում, արդյո՞ք առաքման գիրք ունենալը մեքենաների համար պարտադիր է: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Արդյո՞ք առաքման գիրք ունենալը մեքենաների համար պարտադիր է

  1. Հարգելի Սասուն, օրենքը առաքման գիրք ունենալու պարտադիր պայման չի նախատեսում: Պարտադիր է ուղեկցող փաստաթղթերի գրանցումը առաքման գրքում, սակայն հարկային հաշիվներով առաքումները չեն գրանցվում: Այնպես որ կարող եք առաքման գիրք չունենալ, եթե այլ փաստաթղթերով առաքումներ կամ տեղափոխումներ չեք իրականացնելու:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *